Երեկ`դեկտեմբերի 11-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Ստեփանյանը, Ոստիկանության Ավանի բաժանմունք հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործները բնակարան են մտել հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, իսկ ոսկյա զարդերը եղել են ննջարանում՝ զարդատուփի մեջ: Ըստ տուժողի, գողացված ոսկեղենը գնահատվում է մոտ 4 մլն 500 հազար դրամ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ստեփանյանն աշխատում է “Եվրոպրինտ” ՍՊԸ-ի հիմնադիր:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: