Դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Օգսեն Բաբախյանի վարած “Մազդա” մակնիշի 18 ԼՏ 078 համարանիշի Էջմիածին քաղաքի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Ամիրյանի վարած “Գազ-3110” մակնիշի 34 ՏV 667 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 23-ամյա Հարութ Պողոսյանի վարած “Վազ 2106” մակնիշի 30 ՏՍ 245 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մեծամորի հիվանդանոց են տեղափոխվել “Վազ-2106” մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը՝ Թալին քաղաքի բնակիչ, 21-ամյա Լիլիթ Մելքոնյանը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին տեղեկացրել են, որ հիվանդանոց տեղափոխվածները վերջերս էին նշանադրվել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի