Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` թափուր պաշտոնների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` քաղաքացիական հատուկ ծառայության հետևալ թափուր պաշտոնների համար`
ՀՀ ՊՆ աշխատակազմի քարտուղարության պաշտպանության նախարարի տեղակալների և խորհրդականների, ապահովման ու սպասարկման ստորաբաժանման պաշտպանության նախարարի խորհրդականների ապահովման և սպասարկման առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 02-Հ-3.3-12):
Մրցույթը նախատեսված է 2013 թվականի հունվարի 14-ին: Մասնակցության պարտադիր պայմաններն են` բարձրագույն իրավաբանական կրթություն, ռուսերեն լեզվի, նշված լիազորություններին առնչվող իրավական ակտերի իմացություն և համապատասխան տեղեկատվության տիրապետում, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլտվություն, համակարգչով և տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն: Բացի այս` նշված թափուր պաշտոնների հավակնորդը պետք է ունենա քաղաքացիական հատուկ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն 2 տարվա կամ համայնքային ծառայություններում 3 տարվա աշխատանքային փորձ: Հնարավոր է նաև վերջին 3 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերետների պաշտոնների: ՊՆ-ից տեղեկացրեցին, որ հունվարի 14-ին կայանալիք մրցույթին կարող են մասնակցել նաև` 3 տարվա մասնագիտական փորձ ունեցող և պաշտպանության բնագավառում ծառայողական 1 տարվա փորձ ունեցող անձինք: Ներկայացված չափանիշներին համապատասխանող ՀՀ քաղաքացիները 
ՀՀ ՊՆ պետք է ներկայացնեն տվյալ պաշտոնի համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բավարարումը հավաստող փաստաթղթեր` դիպլոմի(ներ), վկայականի(ներ), աշխատանքային գրքույկի (վերջինի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները`բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք նաև` զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող 
ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն ` բնօրինակի հետ միասին կամ 
համապատասխան տեղեկանք, 1 լուսանկար` 3X4 սմ չափսի և անձնագրի պատճե: ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է հանձնի անձամբ` ներկայացնելով անձնագիր: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 27-ը: 
Հարցաշարերին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ ՊՆ` ք.Երևան, Բագրևանդի 5 կամ զանգահարել` 29-46-39-ով: 
Ի դեպ, մրցույթի մասնակիցները նախարարության անցագրային կետ պետք է ներկայանան մրցույթի մեկնարկից 30 րոպե առաջ:




Լրահոս