«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Եգիպտոսի Սինայի թերակղզուց Իսրայիելի տարածքի հրթիռակոծման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իսրայելի մամլո ծառայության աշխատակցուհին ՌԻԱ Նովոստիին հայտնել է այն մասին, որ անհայտ զինյալները Եգիպտոսի տարածքից «առնվազն մեկ հրթիռի են արձակել երկրի հարավում»:
Նրա խոսքերով` հրթիռը վնաս չի հասցրել, այն ընկել է Սինայի թերակղզու սահմանին, որտեղ եգիպտական բանակը վերջին օրերին ընդդեմ զինյալների զանգվածային օպերացիա է իրականացնում: