Կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի մասին հանրահայտ խորհրդային մուլտֆիլմի հերոսներին “20-րդ դարի ռուսական եւ խորհրդային մշակույթը” խորագրով աճուրդից հանել են հասարակության բուռն արձագանքի պատճառով։ Շատերը պնդում են, որ այս տիկնիկ-ցուցանմուշների տեղը թանգարանն է, այլ ոչ՝ մասնավոր հավաքածուն։ Բացի այդ, փորձագետները կասկածել են մուլտֆիլմի գլխավոր կերպարներից մեկի՝ Չեբուրաշկայի տիկնիկի իսկության մեջ: Նշենք, որ աճուրդում տիկնիկների մեկնարկային գինը պետք է կազմեր 1.5 միլիոն ռուբլի։
Չեբուրաշկան եվ կոկորդիլոս Գենան հանվել են աճուրդից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ