
Սիրիայի Իդլիբ քաղաքի Էրիխա շրջանի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 15 մարդ, ևս 20` վիրավորվել:
Սիրիայի հետախուզության գլխավոր խորհրդի հայտարարության մեջ հայտնվում է, որ ահաբեկիչ-մահապարտը երեկոյան նամազի ժամանակ ինքն իրեն պայթացրել է, ինչի արդյունքոմ զոհվել է 15 մարդ, ևս 20` վիրավորվել:
Նշվում է, որ զոհվածների թվում եղել են նաև «Ան-Նուսրա ճակատի» անդամներ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Ահաբեկչության համար պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել;