Armenian text to speach

Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջադրման մասին կհայտարարի դեկտեմբերի 22-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ՝ “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին պաշտոնապես կհայտարարի դեկտեմբերի 22-ին։ 
“Այդ օրը մենք վերջնական տեսքի և բովանդակության կբերենք այդ նախնական հայտարարությունը, որ ես կատարեցի նոյեմբերի 2-ին և ասացի, որ ես առաջին անգամ մասնակցելու և նախագահական ընտրություններին և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որ այս անգամ ուրիշ է լինելու”, – նաև ասել է “Ժառանգության” առաջնորդը։
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից նախագահական ընտրություններին մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը կողմ է հավաքական թեկնածուին և պատրաստ է ողջունել բոլոր նրանց, ովքեր կզորակցեն իրեն փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում։
“Եթե ցանկացած այլ կուսակցություն, կուսակցապետ, հասարակական շարժման պատասխանատու ուզում է զորակցել հավաքական թեկնածությունը, իմ մարմնավորած, իմ պատկերացրած Հայաստանի ծրագիրը, ես կարծում եմ, որ դա առավել շոշափելի կդարձնի առաջիկա հաղթանակը”, – նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, համոզմունք հայտնելով, որ եթե փետրվարի 18-ի ընտրությունները լինեն միջազգային չափանիշներին և Հայաստանի սահմանադրությանը համապատասխան, ապա Հայաստանը կունենա նոր նախագահ։



Լրահոս