Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանության ու իրենց «անարխիստներ» անվանող ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
Էկսարխիայի շրջանում ուշ գիշերը հավաքված 100 դիմակավոր մարդ հարձակվել է ոստիկանների վրա` նրանց վրա քարեր ու հրկիզվող նյութով շշեր նետելով:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Բախումները շուրջ 2 ժամ է տևել, ինչից հետո բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են փախուստի: