
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ Արաբկիր վարչական շրջանում բնակվող մի խումբ սիրիահայ ընտանիքների համար կազմակերպվել է «Երևան`զգա ջերմությունը» խորագրով էքսկուրսիա` «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով:
Երթուղու ընթացքում ներկայացվել է մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների պատմությունն ու տեսարժան վայրերի համառոտ նկարագիրը: