
Հուլիսի 3-ին ԼՂՀ բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակի վարչության` նախորդ ամսվա արդյունքների ամփոփմանը, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած հիմնական միջոցառումներին` դրանց կատարողականությունը բանակի հրամանատարը գնահատել է բավարար, իսկ այնուհետև առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել ցուցումներ և հանձնարարականներ:
Խորհրդակցության ավարտին հաշվետու ժամանակահատվածում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից: