ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմի շեմին չեն գտնվում, փոխանցում է Deutsche Welle-ն:
«Մենք նոր սառը պատերազմի փուլում չենք գտնվում: Այդ ժամանակ գոյություն է ունեցել Վարաշավայի պայմանագիրը, գոյություն ուներ ՆԱՏՕ-ն»,-հայտարարել է նա:
Ստոլտեբերգը նաև պատմել է սառը պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ իր հիշողությունների մասին:
«Հիշում եմ, որ մենք վախենում էինք, սակայն միևնույն ժամանակ մեզ անվտանգ էինք զգում»,- պատմել է նա: