Այսօր Բաղրամյան պողոտայում մտնելու ենք շարժման վճռական փուլ. Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սկսելու ենք շարժման վճռական փուլը, ժամը 21.00-ին հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը, որը ներկայացնում ենք ժողովրդին, և ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո, անցնելու ենք վճռական քայլերի: Հիմա ավել բան չեմ ասելու, բայց կասեմ, որ կարևոր փուլ ենք մտնելու: Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Լրագրողի հարցին, արդյո՞ք սա համընկնում է ոստիկանության նոր հայտարարությանը, որ քիչ հետո այստեղ կգան սադրիչներ, կդրդեն վճռական քայլերի, Դավիթ Սանասարյանը ասաց.

<<Ես չգիտեմ՝ ոստիկանությունը ինչ է լսել, բնականաբար, նրանք էլ ենթադրում են, որ այսպես շարունակվել չի կարող, և գնալու ենք վճռական քայլերի: Մենք ունենք բազմավեկտոր պլաններ: Իսկ եթե ժողովրդի կողմից հավանություն  չլինի, բնականաբար, ոչինչ չենք անելու: Դա կրելու է խաղաղ բնույթ, բայց տարբերվելու է այս 12 օրերից>>:




Լրահոս