Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող “Եթե բոլորը…” ֆիլմը ներկայացված է կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի “Օսկար” ամենամյա մրցանակաբաշխության “Լավագույն օտարալեզու ֆիլմ” անվանակարգում: Այն կինոակադեմիայի կողմից պաշտոնապես առաջադրված առաջին ֆիլմն է: Անվանակարգի նախնական ցանկում ընդգրկվել է 71 աշխատանք, ընդ որում, առաջին անգամ նաեւ Հայաստանից եւ Ադրբեջանից: “Օսկար”-ի թեկնածուների վերջնական ցուցակը կհայտարարվի 2013թ. հունվարի 10-ին: Ֆիլմի առաջնախաղից հետո ստեղծագործական կազմը նշել էր, որ նախատեսում են այն ներկայացնել տարբեր միջազգային փառատոների: Սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանն են, բեմադրող ռեժիսորը՝ Նատալյա Բելյաուսկենեն, կոմպոզիտորը՝ Վահագն Հայրապետյանը, գլխավոր դերակատարները՝ Միքայել Պողոսյանը, Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը եւ Մհեր Լեւոնյանը:
ՕՍԿԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ