Հայաստանի սահմանապահները սահմանն անցած կովին վերադարձրել են թուրքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարսի Արփաչայ շրջանում արածող խոշոր եղջերավոր անասուններից մի կով երեկ անցել է Հայաստան:

Ինչպես հայտնում է  Ermenihaber-ը, հղում կատարելով թուրքական «Sondakika» լրատվական կայքին, հովիվը փայտով ծեծել է կովին, ինչի պատճառով է կենդանին փախել և մտել է Ախուրյան գետը: Հայ սահմանապահները չորքոտանուն հանել են գետից՝ փրկելով ջրախեղդ լինելուց:

Գյուղի բնակիչները կովը հետ ստանալու համար դիմել են Դիգորի համայնքապետարան: Համայնքապետ Իսա Բոլաթը կովի համար  հուլիսի 2-ին խոսել է Հայաստանի սահմանապահության պատասխանատուների հետ:

Համապատասխան ընթացակարգից հետո Հայաստանի սահմանապահ զինվորները կովին տարել են գետի մոտ, սակայն կենդանին հրաժարվել է անցել հանդիպակաց կողմ: Զինվորները սանձը նետել են գետի մյուս ափ, որպեսզի կովի տերը կարողանա կենդանուն հանել գետից:

Թուրք հովիվը կովը հետ ստանալուց հետո հայտնել է, որ երջանիկ է երեք օր հետո կենդանուն վերագտնելու համար:

ermenistan-a-kacan-inek-protokolle-teslim-edildi-7474293_894_m

ermenistan-a-kacan-inek-protokolle-teslim-edildi-7474293_6648_m

ermenistan-a-kacan-inek-protokolle-teslim-edildi-7474293_7992_m

ermenistan-a-kacan-inek-protokolle-teslim-edildi-7474293_8176_m




Լրահոս