Թուրքիա-Վրաստան սահմանի Սարփի անցակետում ձերբակալվել է 21 մարդ: Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը՝ հղում անելով թուրքական «haber61» լրատվական կայքին: Ձերբակալվածներից 2-ը Հայաստանի քաղաքացի է, 19-ը՝ Վրաստանի:
Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը դեպքի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելիս, ասել է, որ Թուրքիայից-Վրաստան գնացող վրացական պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսում թաքնված է եղել 21 օտարերկրյա քաղաքացի, որոնք ձերբակալվել են: Ըստ նահանգապետի՝ օտարերկրյա քաղաքացիների հարցաքննությունից պարզվել է, որ նրանք ապօրինի կերպով են մուտք գործել Թուրքիա:
Նահանգապետը հայտնել է, որ այդ մարդիկ անհրաժեշտ գործընթացն անցնելուց հետո արտաքսվել են երկրից:
Թուրքական կայքում տեղ գտած լուրից պարզ է դարձել, որ նրանք թաքնված են եղել երկհարկանի ավտոբուսի պետքարանում: Նրանց մի մասը խնդիրներ է ունեցել մուտքի արտոնագրերի հետ մի մասին էլ արգելված է եղել մուտք գործել Թուրքիա: