«Ռեալ»-ի լավագույն և կենտրոնական ֆուտբոլիստներից Սերխիո Ռամոսը որոշել է հեռանալ արքայական ակումբից:
Նա այդ որոշմանն է եկել՝ երկար ժամանակ չկարողանալով ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալուց հետո: Սակայն հարցը միայն գումարի մեջ չէ, այլ այն, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերես մամուլում իրեն որպես շահամոլ է ներկայացրել:
Ի դեպ, Ռամոսի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 45 մլն եվրո վճարել: