ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բավական սրվել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ու Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները: Բանն այն է, որ ՊԵԿ նախագահն ամեն կերպ խոչընդոտում է GNS Alfa ընկերության մուտքը տվյալների «կաբելային» հաղորդման շուկա՝ փորձելով ամեն գնով ապահովել իրեն պատկանող U-com ֆիրմայի մենաշնորհը: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ձգտումների մասին ԱԺ-ում ներկայացված հարցապնդման ժամանակ բարձրաձայնել էր նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Իսկ մեր տեղեկություններով՝ GNS Alfa ընկերությունը պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեցինք ՊԵԿ լրատվական ծառայություն, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան:




Լրահոս