ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԴԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետեւ` Արթուր Բաղդասարյանի օգնականը՝ ԱԺ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները: «Մենք եղել ենք գործնական եւ աշխատանքային  փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, քանի որ աշխատանքային բան չկա, բնականաբար, հարաբերություններ չկան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ա. Սեդրակյանը: Իսկ ԱԺ նախկին նախագահին անգլերեն սովորեցնելը նա նորմալ է համարում. «Ես կարծում եմ, եթե մարդը մասնագիտությամբ դասախոս է, շատ նորմալ է, եթե կարողանա իր գիտելիքները փոխանցել՝ անկախ մարդու տարիքից եւ հնարավորություններից: Ես ամբողջ կյանքում գիտելիքի իմացությանը կողմ եմ եւ ասեմ, որ այո՛, նման դասեր եղել են»:




Լրահոս