ԿՈԿՈ ՏԺԺԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ական պատգամավորները որոշել են հարստացնել քաղաքական բառապաշարը: Նախկին ուսուցչուհի, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, աչքի է ընկել իր ինքնատիպ բառապաշարով. «Բա որ թեկնածու ունենայինք, ո՜նց կտժժայինք»: Նույն պահին Բիշարյանից հետ չի մնացել նաեւ մեկ այլ ՕԵԿ-ական` Հովիկ Մարգարյանը` ասելով, որ որոշ ուժեր ՕԵԿ-ից «տրաքում, ցխկվում են»: Փաստորեն, հայ կինը, այն էլ` մանկավարժ, իրեն իրավունք է վերապահում նման արտահայտություն անել: Եւ այսքանից հետո կոռեկտություն պահանջել ԱԺ մյուս պատգամավորներից, առնվազն միամտություն է: Ի դեպ, Բիշարյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել յուրօրինակ արտահայտություններով: ՕԵԿ համաժողովներից մեկի ժամանակ էլ նա ասել էր. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի` ՕԵԿ-ում կանայք շատ են»:




Լրահոս