ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրը մեկնելու է Մոսկվա: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ նրա մոսկովյան այցը ՌԴ պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով է: Աբրահամյանն այնտեղ մասնակցելու է «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» թեմայով համաժողովին, ավելին, այս թեմայով նույնիսկ ելույթ է ունենալու: Այդ միջոցառմանը մասնակցելու են նաեւ ՌԴ-ի, Բելառուսի, Սերբիայի, Ֆինլանդիայի խորհրդարանների նախագահները, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին: ԱԺ-ից երեկ հաստատել են մեր տեղեկությունները:
ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ