Թունիսի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում արտակարգ իրավիճակ մտցնելու մասին` Սուսե հանգստավայրի հարձակումից հետո, որի զոհն էր դարձել 38 մարդ:
Անվտանգության ուժեղացման ապահովման գործողությունների շրջանակներում երկրի իշխանությունները զինվորականներ են տեղակայել ծովափին ու երկրի զբոսաշրջային գոտիներում:
Թունիսի նախագահ Բեջի Կաիդ Էսեբսին շաբաթ երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը իր վրա է վերցրել անցած շաբաթ հարձակման համար պատասխանատվությունը, որի զոհն է դարձել 30 բրիտանացի, ինչպես նաև Գերմանիայի, Բելգիայի, Ռուսաստանի ու Թունիսի քաղաքացիներ: