ՀՀԿ-Ի ՀՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրենք կողմ են, որ մենաշնորհները պահպանվեն, որովհետեւ այդ մենաշնորհներով ունենում են գերշահույթ: Իսկ գերշահույթների մի մասն օգտագործվում է իշխանությունը պահպանելու համար: Հարց չի՞ ծագում, թե որտեղից նրանց այդքան փող, որ այդքան ընտրակաշառք են բաժանում: Հո հոր չե՞ն գտել: Հորը հենց այդ մենաշնորհներն են»,-անդրադառնալով ՀԱԿ ներկայացրած «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագծին ՀՀԿ-ի՝ դեմ քվեարկելուն՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթուղթը լիարժեք չէր, քաղաքական ընդդիմադիր տարրեր էր պարունակում, Փաշինյանը հակադարձեց. «Կոնգրեսը լավ փաստաթուղթ չի ներկայացրել, ինքնե՛րդ վերացրեք մենաշնորհը: Ո՞վ է ձեզ խանգարում: Վերացրե՛ք շաքարավազի կամ այլ ապրանքների ներմուծման պրոբլեմը: Եթե դեմ եք մենաշնորհներին, ինչո՞ւ են իշխանությունների բարեհաճությունը չունեցող գործարարները երկրից փախչում: Այդ ինչպե՞ս է, որ հաջողության հասնում են միայն նրանք, ովքեր վայելում են իշխանության բարեհաճությունը»:




Լրահոս