Կարապետ Գուլոյանը խիստ նկատողություն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի՝ մայիսի 6-ին ստորագրած հրամանով «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Կարապետյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Պատճառն այն է, որ տնօրենը խախտել է աշխատանքային կարգապահությունը եւ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:

Արդյունքում մարզպետը նրա նկատմամբ կիրառել է խիստ նկատողութուն կարգապահական տույժը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Կարապետյանից, սակայն նա հրաժարվեց խոսել: Մեր հարցմանն ի պատասխան՝ նա ասաց. ,Ես չեմ ցանկանում այս հարցի շուրջ մեկնաբանություն տալե:




Լրահոս