ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խորհուրդ ենք տալիս՝ այսուհետ պարոն Ծառուկյանի անունը տալուց շատ զգուշավոր արտահայտվել, մանավանդ այս շրջանում»:

Վահան Բաբայան 168.am

Իհարկե, պարո՛ն Բաբայան: Համաձայն ենք եւ կաշխատենք լինել զգուշավոր, ի վերջո, գործ ունենք օլիգարխի հետ, եւ հայտնի չէ, թե արդյունքում ինչ կարող է լինել ոմանց հետ: Իսկ խոսքի ազատության վրա թքած, բազմակարծության վրա նույնպես: Է՛հ, պարո՛ն Բաբայան, ՀՀԿ-ին տվեցիք անցաք, ախր նրանք գոնե թույլ են տալիս իրենց քննադատել եւ ամեն առիթով չեն սպառնում: Հետաքրքիր է՝ պարոն Ծառուկյանը, որ գնում է Եվրոպա, հանդիպումներ ունենում, խոսում եվրոպական արժեքներից, որոնց մեջ մտնում է նաեւ խոսքի ազատությունը, տեղյա՞կ է, որ իր կուսակցության ներկայացուցիչը նման հայտարարություններ է անում:




Լրահոս