
BBC-ին հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շաբաթ օրը տարածել է Պալմիր քաղաքում սիրիացի զինծառայողներին ցուցադրաբար գնդակահարելու կադրերը: Ամբողջական տեսագրությունը տևում է մոտ 10 րոպե: Առայժմ հայտնի չէ, թե իրականում երբ է կատարվել տեսագրությունը: Միաժամանակ փորձագետները ենթադրում են, որ 25 անձի սպանությունը ցինիկաբար իրականացրած գրոհայինները 13-14 տարեկան են: