Ադրբեջանի տարածած հերթական սուտը. պարզաբանում է ՀՀ ՊՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտարարություն էր տարածել` իբր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հուլիսի 4-ին հայտնաբերվել և ոչնչացվել են հայկական Զինուժի երկու անօդաչու թռչող սարք, որոնք փորձել են Թերթերի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի վրայով թռիչք կատարել։

Այս առիթով Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը համացանցի իր էջում պարզաբանել է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունը հերթական սուտն է. «Ադրբեջանցիները հիմա էլ նոր երազանքների մեջ են ընկել: Մի անգամ լվացքի մեքենայի դետալներով էին փորձում ապացուցել, որ իբր հայկական անօդաչու թռչող սարք են խոցել: Հիմա հետաքրքիր է` ի՞նչ են ներկայացնելու: Երևի ինչ-որ խաղալիք կամ կոմբայինի դետալներ»:




Լրահոս