«ՏԱՇԻՐ»-ԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսակցություններն այն մասին, որ երգիչ Ռազմիկ Ամյանին չեն հրավիրել «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությանը, իրական չեն: Հնարավոր անիմաստ շահարկումներից խուսափելու համար երգիչն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այդ թեմային ու պարզաբանել, թե ինչու չի մասնակցելու համերգին. «Ցանկանում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք «Տաշիր-շոու» հավաքական համերգին ես չեմ մասնակցելու: Բավականին շատ նամակներ եմ ստացել այդ համերգի հետ կապված եւ չէի կարող չանդրադառնալ: Մեկնում եմ հանրապետությունից` մասնակցելու Եվրախորհրդի կազմակերպած համերգին, որտեղ պետք է երգեմ «Հորովել»-ը` ի հիշատակ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի»:




Լրահոս