
Բաղրամյան պողոտայում շարունակվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված նստացույցը:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներն օրեր առաջ հայտարարել էին, որ եթե մինչ այսօր` ժամը 23:00 իշխանությունները չկատարեց իրենց պահանջը, այն է` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում, ապա իրենք մեկ քայլ առաջ են տանելու բարիկադները:
Ի պատասխան այս հայտարարության` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ նշել է, թե ոստիկանությունն այսօր պողոտայում գործելու է առանձնահատուկ ձևով: