Ժողովուրդ. ՀՀ իշխանություններըՏարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ: Բանն այն է, որ Եվրոպական բանկը ժամանակին մոտ 35 մլն դոլար վարկ է հատկացրել Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բարեկարգման համար: Հատկացվել է գումարի կեսը` մոտ 15 մլն դոլարը: Սակայն որոշ ժամանակ անց Եվրոպական բանկը պարզել է, որ գումարները չեն ծախսվում ըստ հաստատված նախագծի. մասնավորապես Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում պետք է կառուցվեր մետրոյի “Երիտասարդական” կայարանի նոր մուտքը: Սակայն նույն վայրում կաթողիկոսի նստավայրի կառուցման պատճառով դա չեղյալ է հայտարարվել: Արդյունքում` հիմա Եվրոպական բանկը չի ցանկանում գումարի հաջորդ մասը տրամադրել: Մետրոպոլիտենի ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալու թերթի փորձերն ապարդյուն են անցել:




Լրահոս