
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հեռացել է իր պաշտոնից «Եվրախմբի որոշ անդամների ցանկությամբ»: Այս մասին վերջինս գրել է իր բլոգում:
«Ես հպարտորեն կտանեմ վարկատուների ատելությունը: Ես լիակատար կերպով կաջակցեմ վարչապետ Ալեքս Ցիպրասին և Ֆինանսների նոր նախարարին»,- նշել է Վարուֆակիսը իր «այլևս նախարար չեմ» վերնագրով հրապարակման մեջ:
Ավելի վաղ արդեն ֆինանսների նախկին նախարարը հավատացրել էր, որ հրաժարական կտա, եթե հույները հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեն Աթենքին արտակարգ պարտք տրամադրելու համար վարկատուների առաջարկին: Սակայն կիրակի օրը ընտրողների 61,3%-ը դեմ է քվեարկել միջազգային վարկատուների առաջարկին: