Հրապարակ. Ոստիկանապետը խիստ զայրացել է ճանապարհային ոստիկանության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե երեկ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ 20-ից ավելի ճանապարհային ոստիկաններ տույժի են ենթարկվել, 4 հոգի ազատվել են աշխատանքից: Խորհրդակցությանը ներկա չի եղել Վովա Գասպարյանը: Վերջինիս բացակայությունը խորհրդակցության մասնակիցները բացատրում էին ՃՈ-ի նկատմամբ ունեցած զայրույթով: Հիշեցնենք, որ ՃՈ թեմայով մի քանի խիստ խորհրդակցություն եղավ վերջին շրջանում, ինչ մասին մենք գրել ենք: Ինչպես երեւում է՝ այդ խորհրդակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ու թերեւս դրանով պետք է բացատրել երեկվա տույժերն ու աշխատանքից ազատման հրամանները: Ի դեպ, խորհրդակցության ժամանակ ՃՈ որոշ աշխատակիցներ նաեւ խրախուսման են արժանացել:




Լրահոս