
Չինաստանի ԱԳ-ն կոչ է արել իր երկրի քաղաքացիներին զգույշ լինել Թուրքիա այցի ժամանակ՝ Ստամբուլում ու երկրի այլ խոշոր քաղաքներում հակաչինական ցույցերի կապակցությամբ:
Ցուցարարները կարծում են, որ Պեկինը ոտնահարում է մահմեդական ույղուրների իրավունքները:
Անցած հանգստյան օրերին ցուցարարները կոտրել են Ստամբուլի չինական ռեստորաններից մեկի պատուհանները:
Թուրքիայի իշխանություններն իրենց մոտ են կանչել Չինաստանի դեսպանին՝ բացատրություն պահանջելով: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՉԺՀ իշխանություններն արգելում են թուրք ույղուրներին Ռամադանի կապակցությունով հոգևոր ծիսակարգ իրականացնել: