Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է վերցնել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Նրանք գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում պարտություն էին կրել չիլիացիներից, փոխանցում է Goal.com-ը:
Լիոնել Մեսսիին մոտ 10 րոպե համոզել են վերցնել մրցանակը, սակայն նա հրաժարվել է: Արդյունքում մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, ով 3 գոլ էր խփել մրցաշարում: Իսկ Մեսսին դարձել էր մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Չիլիի հավաքականը հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով և պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Ամերիկայի գավաթակիր: