ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանը հավաքել էր մարզպետերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի հետ: “Ժողովուրդ”-ի թղթակիցն ԱԺ շենքում հանդիպել է խորհրդակցության շտապող մարզպետերից մի քանիսին: Թե ինչու էր Արգամիչն իրենց կանչել խորհրդարան, մարզպետերը գերադասեցին գաղտնի պահել: Իսկ ահա ՀՀԿ մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Արգամիչի մոտ քննարկել են նախընտրական ներքաղաքական իրավիճակը, չի բացառվում՝ նաեւ այս համատեքստում ԲՀԿ որոշումից հետո ստեղծված վիճակը: Մարզպետերի մեքենաներն ԱԺ-ի մոտ տեւական ժամանակ կայանված էին, ինչից ենթադրվում է, որ խորհրդակցությունը երկար է տեւել: Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի կարգավիճակն օգտագործելով, դարձյալ սկսել է գործադիր մարմնի գործառույթներ իրականացնել՝ տարաբնույթ պաշտոնյաներին իր մոտ կանչելով:




Լրահոս