ՀՀ միգրացիոն ծառայության երեկ հրապարակւսծ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանից մեկնել է ավելի քան երկու միլիոն 53 հազար մարդ, իսկ ժամանել է մոտ մեկ միլիոն 981 հազար մարդ: Այսպիսով, մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը` բացասական սալդոն, կազմել է 71 հազար 374 մարդ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն կազմել է 64 հազար 917 մարդ: Փաստորեն, անցած տարվա համեմատ, մեկնածների և չվերադարձածների թվի աճը երկնիշ է` մոտ 10 տոկոս: Հաշվի առնելով այս դինամիկան` պետք է սպասել, որ ամբողջ տարվա կտրվածքով չվերադարձածների թիվը կկազմի առնվազն 55 հազար մարդ: Անցած 3 տարվա մեկնումների և ժամանումների բացասական սալդոն համադրելով` կստանանք, որ այդ ընթացքում Հայաստանն անվերադարձ լքել է կամ, ավելի պարզ, արտագաղթել է մոտ 160 հազար մարդ, որը ՀՀ բնակչության ավելի քան 5 տոկոսն է:
ՀԺ. Վերջին 3 տարում Հայաստանը լքել է մոտ 160 հազար մարդ կամ բնակչության 5 տոկոսը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ