Ժողովուրդ. Առաջին անգամ ՀՀՇ համագումարին հրավիրված է լինելու նաև ԲՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի հյուրերի ցանկը բավական ուշագրավ տեսք ունի, առաջին անգամ ՀՀՇ համագումարին հրավիրված է լինելու նաև ԲՀԿ-ն: Մինչդեռ նախկինում, երբ այս կուսակցությունն իշխող կոալիցիայի մաս էր, ընդդիմադիր կուսակցությունները նրան չէին հրավիրում համագումարներին: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից “Ժոդովուրդ”-ը տեղեկացել է, որ ՀՀՇ-ն իր համագումարին հրավիրելու է Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցություններին, ինչպես նաև Աժ-ի`ոչ կոալիցիոն ուժերին`ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու “Ժառանգության”-ը: Իսկ այս օրերին, ըստ Մանուկյանի, ՀՀՇ-ն զբաղված է համագումարի նախապատրաստական աշխատանքներով:




Լրահոս