ՀԺ. Որոշում կայացնելու հերթը Լեվոն Տեր-Պետրոսյանինն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու, թե՝ ոչ: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը՝ հավելելով, որ այսօրվանից սա կլինի ամենաշատ հնչող հարցը:
“Երեկվա դրությամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հարցի պատասխանը չունեին: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեր  թղթակցին ասել է, որ Կոնգրեսի քաղխորհրդում այժմ քննարկումներ են ընթանում, եւ հարցի պատասխանը կհնչի այդ քննարկումների ավարտից հետո: Մուսինյանը նույնն է ասել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ որպես թեկնածու չառաջադրվելու եւ որեւէ այլ թեկնածուի չսատարելու որոշման առիթով: 
“ՀԱԿ քաղխորհրդի քննարկումների ամփոփումից հետո հայտարարություն կլինի”- ասել է Մուսինյանը: Փաստորեն, երեկ քաղխորհրդի նիստի հիմնական հարցը եղել է հենց Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Թե ովքեր են կողմ արտահայտվել առաջադրմանը, ովքեր դեմ՝ հայտնի չէ: Դժվար է ասել նաեւ իր հայտարարությունը ՀԱԿ-ը նույնպես կձգձգի՞, թե՝ ոչ”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս