Ժողովուրդ. Ծառուկյանն ու Սարգսյանը պայմանավորվել են նոր կոալիցիա կազմելու մասի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան շաբաթ կայացած հանդիպմանը` “Ժողովուրդը”, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է. “Մեր աղբյուրների պնդմամբ` Ս.Սարգսյանն ասել է, որ Ծառուկյանն ազատ է` իր որոշումների մեջ, ուզում է առաջադրվի, ուզում է` ոչ: Բայց նաև նախազգուշացրել է, որ առաջադրվելու դեպքում ինքն էլ իր քայլերը կանի, մասնավորապես` օրենքի շրջանակներում գործի դնելով կոմպրոմատների թղթապանակը: Այդ ամենի արդյունքում էլ Ծառուկյանը որոշում է կայացրել չառաջադրվելու մասին: 
Երեկ քաղաքական կուլիսներում շշուկներ կային, որ Ծառուկյանն ու Սարգսյանը պայմանավորվել են նոր կոալիցիա կազմելու մասին: Նույնիսկ խոսվում էր, որ դեկտեմբերի վերջին Ս.Սարգսյանը հանդես է գալու համապատասխան առաջարկով, ԲՀԿ-ն էլ ընդունելու է այն, ու նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանը Բաղրամյան 26-ում հերթական հուշագիրը ստորագրելուց հետո կրկին շամպայնի բաժակ է բարձրացնելու: Նաև խոսվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետ Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, իսկ այդ պաշտոնին նշանակել ԲՀԿ-ի կողմից ընդունելի ՀՀԿ-ականի: Թե որքանով Ս.Սարգսյւսնին կհաջողվի իրագործել իր ծրագիրը, ցույց կտա ժամանակը”:




Լրահոս