“Ժողովուրդն”? իր այսօրվա առաջնորդողում գրել է. “12.12.12”: Երևանի ժամանակով 15:00: ԲՀԿ լրատվական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին վերջապես տեղեկացրեց, որ կուսակցության քաղխորհրդի նիստում “գոլդ” որոշում է կայացվել`նախագահական ընտրություններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրի իր թեկնածությունը, չի սատարի թեկնածուներից որևէ մեկին` վերջնականապես անվավեր հայտարարելով 2011թ. փետրվարին ստորագրած կոալիցիոն հուշագիրը` նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Այսինքն` եղավ այնպես, ինչպես տեղեկացրել էինք դեռ օրեր առաջ` դաշտը անապատացավ: Հիմա մեկ հարց է բաց մնում ԲՀԿ-ի խոսքը գործ կլինի՞, թե՞ ընտրությունների ժամանակ “տակից” կսատարի ՀՀԿ-ին: Դատելով իշխանական կուլիսներում պտտվող խոսակցություններից` այս ամսվա վերջում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի նոր կոալիցիա կազմելու մտադրության մասին, որին ԲՀԿ-ն դեմ չի լինի` հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, և միասնական կառավարումը կսկսվի փետրվարյան ընտրություններից հետո` վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությամբ: Նշենք, որ Ծառուկյանի որոշումից խիստ նեղսրտած են բրյուսելյան այցի կազմակերպիչներն ու մասնակիցները` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Գուրգեն Արսենյանը և էլի մի քանիսը: Նրանք բոլորը երեկ խորը ընդհատակ էին անցել` հրաժարվելով մեկնաբանել տեղի ունեցածը: Այսպիսով` Հայաստանում ընտրություններն արդեն կարելի` կայացած համարել”:
Ժողովուրդ. Միասնական կառավարումը կսկսվի փետրվարյան ընտրություններից հետո` վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությա՞մբ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ