
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներից կազմված նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պողոտայից ոչ մի տեղ չեն գնալու:
Նա հիշեցրեց, որ իրենք պատրաստվում էին այսօր մեկ քայլ առաջ տանել աղբարկղերից կազմված բարիկադները, սակայն Դ. Սանասարյանի խոսքով, իշխանությունները գոնե համագործակցեն իրենց հետ, դիմում են սադրանքների:
«Իրենք սադրում են և մեր պատասխանը լինելու է ոչ թե ուժով, այլ իրավունքի ուժով: Եվ եթե ոստիկանությունը գնում է այդ սադրանքներին, ապա ցուցարարների կողմից լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, մենք այստեղից տեղ չենք գնում», – հայտարարեց նա:
Հավելենք, որ տարածքում մեծ թվով կարմիր բերետավորներ կան: