Երեկ ԲՀԿ-ում մասամբ տոնական տրամադրություն էր. Ծառուկյանի հայտարարությունը, որով նա հավաստել էր, որ չի մասնակցելու ընտրություններին, չի էլ սատարելու որևէ մեկին, շատերին էր հանգիստ շունչ քաշելու “ֆորա” տվել: “Հրապարակ”-ը գրում է, որ նրանք պատրաստ էին գրազը տարվածների բոլոր վնասները փոխհատուցել:
Թերթի տեղեկություններով, ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ առավել բարձրաստիճան պաշտոնյայի հետ գրազում թանկարժեք կոստյում է ,պարտվելե:
Փոքր-ինչ այլ էր ԲՀԿ քոչարյանական թևի հոգեվիճակը: Նրանք չէին պատասխանում զանգերին, պատասխանելիս էլ խիստ սակավախոս էին. ակնկալիքները չէին արդարացել, նրանք գտնում էին, որ մեծ վակուում առաջացավ երկրում, որը հնարավոր չի լինի կարճ ժամկետում լցնել, իսկ այսպես և այդքան ամայացած քաղաքական դաշտով ընտրությունների չեն գնում: ԲՀԿ 2 թևերի “կենտրոնում” գտնվող ՄԱԿ լիդեր Գուրգեն Արսենյանից թերթը փորձեց ճշտել՝ հնարավո՞ր է, որ դուրս գա ԲՀԿ-ից: “Նմանատիպ ակնարկ հասարակությանը ես չեմ արել, այդ թեզը լրագրողներն են պտույտի մեջ դրել: Ինչ վերաբերում է իմ պատգամավորական գործունեությանը և քաղաքական թիմի անդամ մնալու խնդրին, ապա դա կախված չէ նրանից՝ Ծառուկյանն առաջադրվում է նախագահի թեկնածու, թե՝ ոչ, այլ կապված է այն արժեքային համակարգի հետ, որի կրողը ԲՀԿ-ն իրեն համարում է: Եթե արժեքային համակարգում ինչ-որ բան փոխվի, այդ ժամանակ ես կփոխեմ նաև իմ որոշումը. իմ որոշումը ե՛ս եմ կայացնում, և ԲՀԿ-ի հետ մեր քաղաքական համագործակցությունը չի սկսվել պայմանով, ոի Գագիկ Ծառուկյանը նախագահի թեկնածու պետք է լինի”: