Ինչ վիճակում է գտնվում հակառակորդի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Արսեն Խաչատրյանի վիճակը բավարար է: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




Լրահոս