Ամուսինս այստեղ չի, ո՞ւմ հետ նշեմ. ինչպես և ում հետ են նշելու Համբույրի օրը Երևանում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այսօր տոն է նաև Հայաստանում:

Այն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Մարդիկ համբուրվում են, քանի որ դա արդեն մտած է մշակույթի մեջ: Գրեթե ողջ աշխարհում, հայտնվելով ռոմանտիկ իրավիճակում, մարդիկ համբուրվելու պահանջ են զգում: Շատ քաղաքներում այդ օրն անց են կացվում համբույրի մրցույթներ:

Իսկ թե ինչպես են նշում տոնը Հայաստանում, Armlur.am-ը փորձեց հարցախույզի միջոցով պարզել: Հարցումից պարզ դարձավ, որ մեր հայրենակիցներից շատերն անգամ տեղյակ էլ չեն, որ այսօր Համբույրի միազգային օրն է: Շատերը նշեցին, որ պատրաստվում են օրը նշել իրենց սիրելիի, մտերիմների հետ: Պատասխաններ էլ եղան, որ պատրաստ են ծանոթ-անծանոթներին համբուրել օրն ավելի լուսավոր դարձնելու համար:




Լրահոս