
Ոստիկանները քիչ առաջ հեշտությամբ կարողացան ազատել Բաղրամյան պողոտան ցուցարարներից: Քանի որ պողոտայում առկա մարդկանց թիվն այնքան էլ շատ չէր, ոստիկաններին շատ հեշտությամբ հաջողվեց «մաքրել» պողոտան:
Ոստիկանները չդիմեցին կտրուկ գործողությունների, չօգտագործեցին մահակներ կամ ջրցան մեքենա, այլ դիմեցին միայն ձեռքերի օգնությանը: Մինչ այդ նրանք հեռացրել էին տարածքում առկա աղբամանները, որոնցով ցուցարարները բարիկադներ էին պատրաստել: