Սպիտակ քաղաքում այրվել են տնակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
եկտեմբերի 12-ին` ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ “Միկա” բենզալցակայանի մոտակայքում, այրվում են փայտյա տնակներ:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու 117 հասցեում գտնվող չգործող փայտյա շինություններում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.15-ին, մարվել՝ 05.00-ին: Այրվել է առաջին տնակն ամբողջությամբ (մոտ 80 քմ) և երկրորդ տնակի տանիքը (մոտ 80 քմ):




Լրահոս