Ունիվերսիադա. Օրվա արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր պայքարի մեջ մտան մեր ձյուդոյիստներ Արսեն Ղազարյանն (66կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73կգ): 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն ԱրսենՂազարյանը 1/16-րդ փուլուն հսղթանակ տարավ լեհ Պատրիկ Վավրզչեկի նկատմամբ՝ 2 րոպե 10 վրկ-ում մաքուր (իպոնով),սակայն 1/8-րդ եզրափակիչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային ու դուրս մնաց հետագա պաքարից:

Նույն քաշային կարգում Բելոռուսի հավաքականում հանդես էր գալիս նաև մեր հայրենակից, գյումրեցի անվանի սամբիստ,աշխարհի քառակի չեռմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին՝ Վահե Թութխալյանն, ով սակայն պարտվեց ճապոնացի Շո Տատեյամային և զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից:

Հայաստանը ներկայացնող մյուս ձյուդոյիստը՝ Դավիթ Նիկողոսյանը չնայած 1/16-րդ եզրափակիչ փուլում պարտվեց Ուկրաինայիներկայացուցիչ Դմիտրո Կանիվեցին, սակայն քանզի վերջինս մտավ եզրափակիչ, Նիկողոսյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ՝ հայ ձյուդոյիստը 1-ին և 2-րդ շրջանների արգելքները հաջողությամբ հաղթահարեց, համապատասխանաբար հաղթանակներ տանելով Չեռնագորիան ներկայացնող Նիկոլա Գարդասևիչի, ապա նաև ԴոմինկյանՀանրապետությունը ներկայացնող Խոսե Դե Լեոն Լոպեսի նկատմամբ, սակայն  3-րդ շրջանում պարտվեց ֆրանսիացի ԱրթուրԿլերգերտին և զրկվեց բրոնզե մեդալի  համար պայքարելու հնարավորությունից և բավարարվեց  7 րդ հորիզոնականով: Հայազգի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ուկրաինան ներկայացնող Շուշաննա Ղևոնդյանը (57կգ) բավական հաջող հանդես եկավ և այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:

Վաղը մրցասպարեզ դուրս կգա մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

unnamed (7)

unnamed (9)




Լրահոս