Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկաններն այսօր՝ առանց դիմելու հատուկ տեխնիկայի օգնությանը, Բաղրամյան պողոտան ազատեցին ցուցարարներից:
Նրանց ընդամենը մի քանի րոպե պահանջվեց՝ ցուցարարներին հեռացնելու և պողոտայի երթևեկությունը վերականգնելու համար: Նշենք, որ պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև «կենդանի պատ» կազմած պատգամավորներից պողոտայում գտնվում են միայն Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Էլինար Վարդանյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում