ԱԴԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետեւ` Արթուր Բաղդասարյանի օգնականը՝ ԱԺ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները: “Մենք եղել ենք գործնական եւ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, քանի որ աշխատանքային բան չկա, բնականաբար, հարաբերություններ չկան”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց Ա. Սեդրակյանը: Իսկ ԱԺ նախկին նախագահին անգլերեն սովորեցնելը նա նորմալ է համարում. “Ես կարծում եմ, եթե մարդը մասնագիտությամբ դասախոս է, շատ նորմալ է, եթե կարողանա իր գիտելիքները փոխանցել՝ անկախ մարդու տարիքից եւ հնարավորություններից: Ես ամբողջ կյանքում գիտելիքի իմացությանը կողմ եմ եւ ասեմ, որ այո՛, նման դասեր եղել են”:
Անուշ Սեդրակյանի ուշագրավ անցյալը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ