Ամեն դեպքում բոլորս ներկա էինք, տեսանք, որ ոստիկանությունը մի քանի անգամ հորդորեց ազատել երթևեկելի մասը, բոլորս տեսանք` ինչ տեղի ունեցավ: Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելուց հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նա, այնուամենայնիվ, խուսափեց տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալուց՝ նշելով, որ խմբակցությունն իր գնահատականը կհայտնի ավելի ուշ:
Պատգամավորի խոսքով` ոստիկանությունը վստահեցրել է, որ Բաղրամյանից բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն ամենաուշը երեք ժամից:
Նշենք, որ Բաղրամյան պողոտան փակ էր արդեն երկու շաբաթից ավելի, իսկ Ոստիկանությունն էլ պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօրինի գործողություններից: