Վրաստանի քաղաքացի Թենգիզ Խալվաշին թուրք մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Դեպքը գրանցվել է վրաց-թուրքական սահմանի Սարփի հսկիչ անցակետն անցնելու ժամանակ: Խալվաշին իր ցուցմունքներն արդեն տվել է վրացի ոստիկաններին:
«Երբ ես անձնագիրս տվեցի մաքսային ծառայության աշխատակցին, հեռախոսս զանգեց: Ես խոսում էի հեռախոսով, իսկ նա ստուգում էր իմ տվյալները: Նա զայրացավ, որովհետև ես խոսում էի հեռախոսով: Խլեց ձեռքիցս հեռախոսս ու սկսեց վիրավորանքներ հասցնել, իսկ հետո իմ իսկ հեռախոսով հարվածեց գլխիս: Ես դիմեցի թուրք իրավապահներին, սակայն չգիտեմ, թե ինչ կանեն նրանք: Ես նաև բողոքել եմ Սարփիում՝ մեր անցակետում, նրանք կանչեցին Գոնիոյից ոստիկանների, ովքեր ինձ տարան ոստիկանություն»,- հայտարարել է Թենգիզ Խալվաշին:
Արժի նշել, որ սա արդեն նմանատիպ երկրորդ դեպքն է, երբ Վրաստանի քաղաքացիները հայտարարում են թուրք մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Հունիսի 30-ին այդ մասին հայտարարել էր Վրաստանի քաղաքացի Թեմուր Աբաշիձեն: